18 փետրվարի 2012 - 14:21 AMT
«Եվրատեսիլ-2012»-ի հյուրերին կդիմավորեն հատուկ ռոբոտները

«Եվրատեսիլ-2012»-ի հյուրերին Բաքվի օդանավակայանում կդիմավորեն հատուկ ռոբոտները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանական ավիաուղիների մամլո ծառայության ղեկավար Մագերամ Սաֆարլին, «հայտնում է Նովոտսի Ազերբայջանան»:

«Ռոբոտները կհուշեն հյուրերին ճիշտ ուղղությունը, ցույց կտան ինչպես անցնել սրճարան կամ դուրս գալ շենքից և այլն»,-ասել է Մագերամ Սաֆարլին:

«Եվրատեսիլ-2012»-ը կանցնի Բաքվում մայիսի 22-26-ը: