1 սեպտեմբերի 2003 - 22:51 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՆՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ
ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Նշենք, որ օգոստոսի 31-ին լրացավ Ռ.Քոչարյանի 49 տարին: «Ռուսաստանում բավարարվածությամբ են նշում բարեկամական Հայաստանի հաջողություններն առաջընթացի եւ ժողովրդավարության ճանապարհին: Ձեր ակտիվ մասնակցությամբ կառուցողական եւ արդյունավետ ընթացք են ստանում նաեւ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք կարճ ժամանակում հասել են դաշնակցային փոխգործակցության եւ գործընկերության մակարդակի», - ասվում է Վ.Պուտինի ուղերձում: ՌԴ նախագահը համոզվածություն է հայտնել, որ «մեր պետությունների կուտակած համագործակցության դրական եւ բազմապլանային ներուժը հետագայում նույնպես կնպաստի մեր երկրների եւ ժողովրդների միջեւ բարեկամության, վստահության եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»: