18 փետրվարի 2012 - 16:05 AMT
Լարիսա Ալավերդյան. Ցմահ բանտարկյալները մեր երկրում ընկալվում են որպես հասարակության վտարանդիներ

Այսօր Երևանում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված ցմահ բանտարկության դապարտված կալանավորի գրած գրքի շնորհանդեսին:

«Գրքի վաճառքից ստացված ողջ գումարը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության հիմնադրամ»,- հաղորդել է ցմահ բանտարկյալների իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Զառա Մեջլումյանը:

Գրքի տպաքանակը կազմել է 500 օրինակ: Ավելի քան 100 գիրք վաճառվել է շնորհանդեսի ժամանակ, ևս 70-ը` հետո: «Անգամ եթե մարդը յոթ փակի ետևում է, եթե նա ուղղվելու ցանկություն ունի, նրան պետք է տրամադրեն այդ հնարավորությունը, չէ որ բոլոր բանտարկյալները միանման չեն»,- գրքի հեղինակ Մհեր Ենոքյանի խոսքն է մեջբերել Զառա Մեջլումյանը:

«Ցմահ բանտարկյալները մեր երկրում ընկալվում են որպես հասարակության վտարանդիներ»,- հավելել է միջոցառմանը ներկա «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: