Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնապես բացվեց լեգենդար դիմակահանդեսը: Քաղաքապետ Էդուարդու Պաեսը Ռիոյի հարյուրավոր բնակիչների, զբոսաշրջիկների և մամուլի ներկայությամբ քաղաքի բանալիները հանձնեց տոնի ֆոլկլորային տիրոջը` Մոմո Արքային:
Նա կիշխի մինչև փետրվարի 25-ը` տոնի ամփոփիչ օրը: Մոմո Արքայի` պարտադիր կատարվող հրամանագիրը մեկն է` «Ուրախանա'լ»: