Իրանական ՌԾՈՒ նավերի ներկայությունը միջազգային ջրերում խոսում է Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմի հզորության մասին: Այդ մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հաղորդում է Press TV-ն: Նրա խոսքով, իր երկրիրն ունի դրա իրավունքը: Նա նշել է նաև, որ Իրանի ծովային սահմաններից դուրս երկրի նավատորմի առաքելություններն ուղղված են Իրանի նավատորմի մարտական պատրաստության բարձրացմանը: