20 փետրվարի 2012 - 09:36 AMT
Գերմանիայի նոր նախագահ կարող է դառնալ Յոահիմ Հաուկը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աջակցում է երկրի նախագահի պաշտոնում իրավապաշտպան Յոահիմ Հաուկի առաջադրմանը: «Այդ մարդը կարող է մեզ կարևոր ազդակներ տալ տարաբնույթ մարտահրավերների շրջանում և ամրապնդել վստահությունը ժողովրդավարության նկատմամբ»,- ասել է նա: Ինչպես հաղորդում է BBC Russia-ն, Յոահիմ Հաուկն առաջադրվել էր նախագահի պաշտոնում դեռևս 2010-ին, սակայն այդ ժամանակ Մերկելը նախաապատվությունը տվել էր Քրիստիան Վուլֆին, ով ուրբաթ օրը հրաժարական էր տվել: