20 փետրվարի 2012 - 11:48 AMT
Խոշոր հարկ վճարողները 2011թ դեկտեմբերին երկրի բյուջեն համալրել են 17.9 մլրդ դրամով

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի դեկտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.9 մլրդ. դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների մոտ:

Ընդ որում, խոշոր հարկ վճարողներն ապահովել են հանրապետության պետբյուջեի հարկային եկամուտների 50.9 տոկոսը: 2011թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 122 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 534 մլն դրամի չափով: