Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է վթարի պատճառով, հայտնում են Վրաստանի նավթի և գազի կորպորացիայից, հայտնում են վրացական ԶԼՄ-ը:
Ըստ տեղեկատվության, գազամատակարարման դադարեցման պատճառը Գարդաբանիի շրջանում գազատարի 61-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած վթարն է:
Ներկայումս տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Այնտեղ է գտնվում Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդր Խեթագուրին:
«Գազամատակարարումը կվերականգնվի մի քանի օրվա ընթացքում»,-հայտարարել է նա: