20 փետրվարի 2012 - 15:59 AMT
Խնկո Ապոր գրադարանում բացվեց գրքի` թվով 8-րդ երևանյան տոնավաճառը

Փետրվարի 20-ին Խնկո Ապոր անվան գրադարանում բացեց գրքի` թվով 8-րդ երևանյան տոնավաճառը:

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն իր ելույթում նշեց, որ այս տարի Հայաստանը նշում է հայ գրատպության 500-ամյակը, և Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակվել և 2 պարտավորեցնող խորագրի ներքո սկսվում են իրենց միջոցառումները: Նա նաև նշեց, որ տոնավաճառը թվով 8-րդն է և դա այն բանի ապացույցն է, որ տարեց տարի Հայաստանում ավելանում է ընթերցողների թիվը:

Տոնավաճառի շրջանակում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապետ ֆիլմերի դիտում, թատերական ներկայացումներ, հեքիաթաթերապիա, ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը, գրքի նվիրատվություն և այլն:

Տոնավաճառը և բոլոր միջոցառումներն անցկացվում են Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի և Երևանը գրքի մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակում: