Եմենի Ադեն քաղաքի ընտրատեղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Այդ մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
«Պայթյունը վնասել է շենքի պատը, պայթյունի ալիքը կոտրել է հարևան շինությունների ապակիները»,- հաղորդել է Եմենի իշխանությունների ներկայացուցիչը, նշելով, որ տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: