Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման համաձայն, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հաղթանակ կտանի ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է Ինտերֆաքսը:
«ՀԿՈՒՀԿ կանխատեսման համաձայն, առաջին փուլում 58,6 տոկոս ձայներով հաղթանակ կտանի Պուտինը: Գենադի Զյուգանովը կհավաքի միայն 14,8 տոկոս»,- «Ինտերֆաքսի» կենտրոնական գրասենյակում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԿՈՒՀԿ գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Նա նաև նշել է, որ ռուսների միայն 18 տոկոսը չի հավատում ընտրությունների արդարությանը: