20 փետրվարի 2012 - 16:49 AMT
LG-ին ներկայացրել է Samsung Galaxy Note-ի մրցակցին՝ Optimus Vu սմարթֆոնը

LG ընկերությունը ներկայացրել է LG Optimus Vu սմարթֆոնը։ Այն հագեցած է LTE և IPS էկրանի տեխնոլոգիաներով։ Այն ունի 5 դյույմ էկրան, 1.5GHz հզորությամբ երկմիջուկային պրոցեսոր, 32Գբ ներքին հիշողություն և երկարակյաց 2080 mAh մարտկոց։Նոր Optimus Vu սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.3 տարբերակով։ Այն հագեցած է նաև 8 մեգապիքսել ֆոտոխցիկով և 1,3 մեգապիքսել դիմացի ֆոտոխցիկով։

Սմարթֆոնների շուկայում Optimus Vu-ն մրցակցելու է այնպիսի մոդելների հետ, ինչպիսին է Samsung Galaxy Note-ը։ Այն Galaxy Note-ից լայն է, սակայն ավելի բարակ է, գրում է i4u.com-ը։

LG ընկերությունը դեռևս չի հայտնում, թե որքան է արժենալու սմարթֆոնը և թե որ երկրներում է վաճառվելու։ Ըստ ենթադրությունների այս սմարթֆոնը ընկերությունն ավելի մանրամասն կներկայացնի փետրվարի վերջում կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ։