20 փետրվարի 2012 - 19:13 AMT
Պեկինը պատրաստ է լրացուցիչ ներդրում կատարել եվրոյի կայունացման մեջ

ՉԺՀ նախագահի տեղակալ Սի Ցզինպինը Իռլանդիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը շահագրգռված է Եվրոպայի հետ համագործակցության զարգացման մեջ, նշելով, որ Պեկինը պատրաստ է լրացուցիչ ներդրում կատարել եվրոյի կայունացման մեջ, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

«Իռլանդիան պատրաստ է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ»,- ասել է վարչապետ Էնդոյ Քենին: