20 փետրվարի 2012 - 20:59 AMT
Իրանում ՀՕՊ խոշոր զորավարժություններ տեղի կունենան

Իրանի հարավում հակաօդային պաշտպանության ուժերի խոշոր զովարժություններ են մեկնարկել, հաղորդվում է Իրանի ռազմական հրամանատարության` IRNA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ:

Դրանում ընդգծվում է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն «հավանական սպառնալիքներին արձագանքելու և կենսական կարևորության, այդ թվում` միջուկային օբյեկտների և մարդկանց կուտակման վայրերի պաշտպանության միջոցներ»:

Զորավարժությունների ժամանակ կգործարկվեն ռազմական ավիացիայի ստորաբաժանումները, տեղի կունենան հրթիռային սպառազինության և ռադարային սարքավորումների փորձարկումներ, նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: