21 փետրվարի 2012 - 11:00 AMT
Հոլանդացի գիտնականները ցողունային բջիջների օգնությամբ աճեցրել են մկանային հյուսվածք

Հոլանդացի գիտնականները ցողունային բջիջների օգնությամբ աճեցրել են մկանային հյուսվածք, որից նրանք պատրաստվում են այս տարի միս ստանալ՝ առաջին անգամ ստանալով այն լաբորատոր պայմաններում:

Հետազոտության նպատակն է մշակել մսի արտադրության միջոց, որն ավելի արդյունավետ է, քան անասնաբուծությունը: Պրոֆեսոր Մարկ Պոստը հայտարարել է, որ սինթետիկ միսը կարող է մինչև 60 տոկոս էկոլոգիապես ավելի մաքուր լինել, քան բնականը: