21 փետրվարի 2012 - 11:29 AMT
Այսուհետև Յանդեքսում կարելի է որոնում իրականացնել Twitter-ով

Ռուսական Յանդեքս ինտերնետ ընկերությունը համագործակցության մասին պայմանագիր է կնքել Twitter-ի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Այսուհետև Twitter-ը որոնման համակարգին մուտք կտրամադրի տվյալներին, որի շնորհիվ Յանդեքսի օգտագործողները կարող են թվիթները գտնել արդեն դրանց հայտնվելուց մի քանի վայրկյան անց:

Twitter-ով կարելի է որոնել այժմ արդեն twitter.yandex.ru նոր կայքում: Հասանելի են ավելի քան 2 մլն օգտագործողների գրություններ՝ նրանք բոլորը գրում են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն կամ ղազախերեն լեզուներով: