
Ճապոնական իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի շրջանում առավել ուժգին երկրաշարժի վտանգ կա, քան ենթադրվում էր նախկինում: Այդ մասին հայտնել է լուսավորության, մշակույթի, սպորտի, գիտության ու տեխնոլոգիաների նախարար Խիրոֆումի Խիրանոն:
Պաշտոնական հայտարարությունն այդ մասին, ասել է նա, կարվի մարտի սկզբին:
Ըստ մասնագետների կանխատեսումների, 7,3 մագնիտուդով երկրաշարժը Տոկիոյի ծոցի հյուսիսային մասում վատագույն սցենարի դեպքում կհանգեցնի 11 հազար մարդու մահվան ու կոչնչացնի մոտ 850 հազար շինություն: