Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 5-րդ ընտրատարածքում (Երևան): Այդ մասին հայտնում է «Հայացք» թերթը, հղում անելով հավաստի աղբյուրներին:
Ինչպես գրում է թերթը, nույն ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաև Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանը (ՀՀԿ), որը ԲՀԿ անդամ Ռուբեն Գևորգյանի զարմիկն է:
Ըստ «Հրապարակ» թերթի, Արսենյանը կարող է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: