21 փետրվարի 2012 - 13:23 AMT
Դմիտրի Մեդվեդևը կարող է արգելել Ռուսաստանի նախագահին ընտրվել երրորդ անգամ

Չգրանցված կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը Դմիտրի Մեդվեդևը սենսացիոն հայտարարություն է կատարել. նա ասել է, որ լրջորեն մտածում է Սահմանադրության մեջ ուղղում մտցնելու մասին, որպեսզի արգելի նույն անձին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվել երկու ժամկետից ավել անգամ:

«Մեդվեդևն ասել է, որ լրջորեն մտածում է Սահմանադրության մեջ ուղղում մտցնելու մասին, որպեսզի արգելի նախագահին ընտրվել երրորդ անգամ: Հենց այդպես էլ ասաց. երկու ժամկետը լիովին բավարար է»,- «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՊԱՌՆԱՍ չգրանցված կուսակցության համանախագահ Բորիս Նեմցովը: