21 փետրվարի 2012 - 13:32 AMT
ԱԳՆ. Միջուկային ծրագիրն Իրանի և «վեցնյակի» բանակցությունների օրակարգում է

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների օրակարգում Իրանի միջուկային ծրագիրն է, Թեհրանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Կողմերը, առաջին հերթին, պետք է հանգեն վերջնական պայմանավորվածությունների»,- ասել է նա: Խոսելով ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունների մասին՝ Մեհմանփարասթը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է իր սեփական օրակարգն առաջ մղել այդ բանակցություններում:

Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքով, ՄԱԳԱՏԷ ներկայացուցիչներն այցի ժամանակ չեն ստուգելու Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նախորդ անգամ: