2012-ի աշնանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցեն ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրները: «Մասնակցությունը կիրականանա կամ երկրների ռազմական կոնտինգենտի մասնակցության միջոցով կամ առանձին օպերատիվ խմբերի կողմից՝ ուղարկված զորավարժությունների համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ընթացքում:
Զորավարժությունների իրականացման համակարգման հետ կապված փետրվարի վերջին Երևան կժամանեն ՀԱՊԿ ներկայացուցիչները, ովքեր հանդիպումներ կանցկացնեն հայկական ղեկավարության հետ, իսկ մարտին նախատեսվում է Բորդյուժայի այցելությունը հայկական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար: Անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը՝ Բորդյուժան նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնեցվել են 4 պայմանագրեր, որոնց հիման վրա «Հայաստանում շուտով կգործեն ՀՀ ԶՈՒ սպասարկման սերվիս կենտրոններ»: