Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության՝ ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, կուսակցության հետապնդումը և երկրորդ կուսակցության գրանցումը նպատակ ունի խնդիրներ ստեղծել ՀԱԿ համար ընտրացուցակի հետ կապված: Ըստ նրա, հավանական, է, որ ՍԴՀԿ ներկայացուցչի ՀԱԿ ցուցակում ընդգրկվելուց հետո, երկրորդ կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Պերկուպերկյանը բողոք է ներկայացրել և մինչ քննության ավարտը ՀԱԿ չի կարողանա մասնակցել ընտրություններին: Այդ առնչությամբ Եղիազարյանը իր վրդովմունքն է հայտնել ՍԴՀԿ նույն անունով կուսակցության «անօրնական գրանցման» առնչությամբ՝ հայտարարելով, որ Հայաստանը «ծուռ հայելիների թագավորություն է»:
Իր հերթին կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ նրանք ամեն ինչ կանեն, հարվածի տակ չդնելու համար ՀԱԿ-ին: Ըստ նրա, հնարավոր է, որ ՍԴՀԿ ներկայացուցիչն ընդգրկվի ՀԱԿ ընտրացուցակում ոչ թե կուսակցության անունից, այլ որպես առանձին քաղաքացի: «Դա ծայրահեղ դեպքում, սակայն, հուսով եմ, գործը դրան չի հասնի»,-ասել է նա:
Լյուդմիլա Սարգսյանը և Գուրգեն Եղիազարյանը պառակտման համար մեղադրել են Վահան Շիրխանյանին՝ նշելով, որ Գևորգ Պերկուպերկյանը միայն խաղալիք է նրա ձեռքում: Նրանք մտավախություն են հայտնել, թե պառակտման նման միջոցներ կարող են կիրառվել նաև այլ կուսակցությունների հանդեպ:
ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին է հանձնել դիմումը՝ խնդրելով քրեական գործ հարուցել փաստաղթերի կեղծման վերաբերյալ: Այդպես է Լյուդմիլա Սարգսյանը բնութագրել նախօրեին ՍԴՀԿ տեղի ունեցածը, երբ կուսակցության շարքերից հեռացված Գևորգ Պերկուպերկյանը հանդես եկավ որպես կուսակցության նախագահ: