Վճարային համակարգերի հայկական շուկայում արդեն երկու ամսից կներկայացվի թվով 4-րդ առաջատար միջազգային Diners Club ընկերությունը: Այս մասին փետրվարի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը:
Այսօրվա դրությամբ Հայաստանում բացի` ազգային ArCa համակարգից, գործում են հետևյալները` Visa, MasterCard և American Express:
2011թ արդյունքներն ամփոփելով` Օսիպյանն ասել է, որ Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում գրանցվել է 30 տոկոս աճ` 2010-ի համեմատ: «2011թ թողարկվել է ավելի քան 781 հազար պլաստիկ քարտ»,-հավելել է նա: Այս առնչությամբ նա ասել է, որ աճ գրանցվել է POS-տերմինալների գծով`39 տոկոս մինչև 4 778 հատ, 25 տոկոսով ավելացել է ATM-ների թիվը` մինչև 846 հատ: Աշոտ Օսիպյանը նաև ընդգծել է, որ Հայստանում պլաստիկ քարտերի շուկայում մրցունակությունը բավականին բարձր է, քանի որ յուրաքանչյուր բանկ ձգտում է գրավել հնարավորինս շատ հաճախորդների` նրանց առաջարկելով քարտային տարբեր նախագծեր, այդ թվում` բոնուսային Cash back:
Diners Club ձեռնարկությունը, որը ստեղծվել է 1905թ, համարվում է պլաստիկ քարտերի պատմության մեջ ելակետային ընկերություն: Ներկայումս ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 200 երկրներում և բաղկացած է 8.7 մլն առևտրա-սպասարկող ընկերություններից: