21 փետրվարի 2012 - 17:04 AMT
Արդշինինվեստբանկը գերակատարել է Visa International վճարահաշվարկային համակարգին ներկայացված պլանը

Արդշինինվեստբանկը 2011 թվականի երկրորդ կիսմակյակի ընթացքում Visa International վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իրականացրեց Visa Staff Incentive աշխատակիցների խրախուսման ծրագիրն` ուղղված Բանկի կողմից թողարկվող Visa International համակարգի պրեմիում սեգմենտի քարտերի վաճառքներին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Ամփոփելով Visa Staff Incentive ծրագրի իրականացման արդյունքները, համաձայն որի բանկը գերակատարել է Visa International վճարահաշվարկային համակարգին ներկայացված կանխատեսվող պլանը, սույն թվականի փետրավրի 21-ին Արդշինինվեստբանկում տեղի ունեցավ Visa International վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչների կողմից միջազգային սերտիֆիկատների հանձման պաշտոնական արարողություն: Ծրագրին մասնակցող լավագույն վաճառող ճանաչվեց «Երևան»մասնաճյուղի աշխատակից Իրինա Ենոքյանը: Իսկ որպես թիմային աշխատանք լավագույն 3 մասնաճյուղեր ճանաչվեցին «Մալաթիա», «Աղասյան» և «Գորիս» մասնաճյուղերը: Ծրագրին մասնակից Արդշինինվեստբանկի լավագույն աշխատակիցները Visa International վճարահաշվարկային համակարգի և Բանկի կողմից խրախուսվեցին նաև խոշոր դրամական պարգևներով:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «Visa Staff Incentive ծրագրի շրջանակներում ավելի քան կրկնապատկվեց պրեմիում սեգմենտի վճարային քարտերի վաճառքը նաև ակտիվացնելով վաճառքները հանրապետության մարզերում: Արդշինինվեստբանկի պրեմիում սեգմենտի վճարային քարտերի բազմաթիվ ծառայությունների ու առավելությունների հետ մեկտեղ, ծրագիրը լրացուցիչ հնարավորություն ընձեռեց ամրապնդել և բարելավել բանկի դիրքերը պրեմիում սեգմենտի վճարային քարտերի շուկայում»: