21 փետրվարի 2012 - 18:26 AMT
ԱՄՆ իշխանությունները վախենում են էներգահամակարգերի վրա Anonymous-ի հաքերային հարձակումներից

ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Anonymous հաքերային շարժումը կկարողանա վթարներ սարքել երկրի էներգահամակարգերում: Նման մտավախությունների մասին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Կիտ Ալեքսանդերը, հաղորդում է USA Today-ը՝ մեջբերելով The Wall Street Journal-ի նյութը: Նրան կարծիքով, նման հնարավորություններ հաքերները կունենա մեկ-երկու տարի անց:

Ամերիկյան հետախուզական մարմինների աշխատողները նշում են, որ այն երկրները, որոնք մյուսներից արագ կարող են մշակել հաքերային գրոհների միջոցով ուրիշների էներգահամակարգերը շարքից դուրս բերելու տեխնոլոգիան, դրանում քիչ են շահագրգռված: Նման պետությունների շարքում նշվում են Չինաստանը և Ռուսաստանը: