22 փետրվարի 2012 - 11:07 AMT
Եմենը նոր նախագահ է ընտրել

Այլ թեկնածուների բացակայության պատճառով Եմենի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում իր նշանակումը պաշտոնապես ամրագրել է նախկին փոխնախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընտրությունները նշանավորել են Ալի Աբդուլլահ Սալեհի դարաշրջանի ավարտը, ով ղեկավարել է Եմենը 33 տարի շարունակ:

Երկու տարի հետո, երբ կավարտվի Հադիի լիազորությունների ժամկետը, կստեղծվի երկրի նոր Սահմանադրություն և կկազմակերպվեն ազատ ընտրություններ: