22 փետրվարի 2012 - 12:03 AMT
Շախմատ. Բաքուն չէր սպասում, որ երկրորդ անգամ կմերժվի հավակնորդների մրցաշարը կազմակերպելու հարցում

«Մենք իսկապես հուսով էինք, որ Լևոն Արոնյանը կհամաձայներ, որ մրցաշարն անցկացվեր Բաքվում : Նրա ժամանումը բռնցքամարտիկների ժամանում չէ»,-ասել է «SOCAR Energy Georgia» տնօրեն և Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը:

Ըստ նրա, հավակնորդների մրցաշարի անցկացման համար, հունվարի 31-ին ներկայացվել էր ընդամենը 2 հայտ`Ադրբեջանի և Բուլղարիայի կողմից:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում: 2011թ մրցաշարը տեղի է ունեցել Կազանում, իսկ 2012-ին կկայանա Լոնդոնում: Այս տարի Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարել էր, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբեր 23-նոյեմբեր 13-ը:

«Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: