14 հունվարի 2004 - 21:21 AMT
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՑԱԾՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Կոռուպցիայի զարգացման մակարդակով Հայաստանը Հարավային Կովկասում զիջում է Ադրբեջանին եւ Վրաստանին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Երեւանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը` վկայակոչելով «Transparency International» կազմակերպության անցկացրած հետազոտությունները: Նրա խոսքերով` 2003 թվականին Հայաստանն ըստ թափանցիկության աստիճանի 78-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: Մինչդեռ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն արդեն անցել են 130-րդ հորիզոնականը, ավելացրել է ՀԲ ներկայացուցիչը: