14 հունվարի 2004 - 21:40 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿՄԱՍԲԱԿՑԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿՀԱՆԴԻՊԻ ԱՅՆՏԵՂ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողությանը, որը կկայանա հունվարի 25-ին: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռոսբալտ» գործակալությունը, նախնական տվյալներով, երդման արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստան կժամանեն յոթ երկրի նախագահներ եւ քառասուն երկրի պատվիրակություններ: Թբիլիսիում Ի.Ալիեւը կհանդիպի Մ. Սահակաշվիլու, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուէլի հետ, որը նույնպես կժամանի Վրաստան: