22 փետրվարի 2012 - 12:52 AMT
Տալի հուշամրցաշարի արտերկրյա մասնակիցներից մեկը կորոշվի ինտերնետում երկրպագուների քվեարկությամբ

Ռուսաստանի Շախմատի ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լևիտովը հաղորդել է, որ 2012-ին Տալի հուշամրցաշարի արտերկրյա մասնակիցներից մեկը կորոշվի ինտերնետում երկրպագուների քվեարկությամբ, հաղորդում է chess-news.ru-ն:

Տալի հուշամրցաշարը տեղի կունենա 2012-ի հունիսի 7-19-ը:

Մրցաշարում հանդես կգան Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

2011-ին Արոնյանը հավաքել է 5,5 միավոր և Կառլսենի հետ կիսել 1-2-րդ տեղերը: Հայ գրոսմայստերը լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: