
Մաշտոցի պուրակում ակտիվիստների թիվն աստիճանաբար շատանում է: Ակտիվիստները Facebook-ով հայտարարություն են տարածում, հրավիրում են միանալ իրենց երգին: Նրանք պատճենահանել են երգերի բառերն ու բաժանում են բոլոր ձայնակցել ցանկացողներին: Այգում բազմաթիվ պաստառներ են կախված՝ «Այգին ժողովրդինն է», «Եղունգ ունես բուտիկդ փորի», «Ապագա կանաչ ճարտարապետները միանում են բնապահպաններին» և այլն: Ցուցարարներն ամեն օր առաջնորդվելու են հստակ օրակարգով, գործելու են համախմբված ու կազմակերպված:
Այգում տեղադրվել է «քաղաքացիական ամբիոն», որտեղից ցանկացողները կարող են իրենց խոսքն ուղղել ակտիվիստներին: Բնապահպանները անընդհատ կրկնում են, որ իրենք բավարաված չեն շինարարության կասեցմամբ, և պահանջում են բուտիկների ու սրճարանի ապամոտնաժում: