22 փետրվարի 2012 - 16:41 AMT
EURO-2012-ի ժամանակ Ուկրաինայում սննդամթերքի օգտագործումից ստացված շահույթը կկազմի 130 մլն եվրո

EURO-2012-ի ժամանակ ուկրաինական ռեստորաններում հյուրերի կողմից սննդամթերքի օգտագործումից ստացված շահույթը կարող է կազմել 130 մլն եվրո: Նման արդյունքներ է հայտնել AgriSurvey գործակալությունը:

«EURO-2012-ի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ ավանդական ուկրաինական ճաշատեսակների հետ ավելի գրավիչս գներով»,- ասել է AgriSurvey գործակալության տնօրեն Տարաս Գագալյուկը, հաղորդում է delo.ua-ն: