22 փետրվարի 2012 - 16:43 AMT
ՀԱՄՀ ծրագրերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Նպատակ ունենալով աշխարհասփյուռ հայ երիտասարդության ներուժը ներգրավել Հայաստանի իրականության և զարգացման գործընթացում` այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը ստորագրել են հուշագիր ՀԱՄՀ ծրագրերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ:

Համաձայն հուշագրի, ՀԱՄՀ-ը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանում նրանց արդյունավետ գործունեության համար, իսկ «Դեպի Հայքը» կհոգա երիտասարդների ճամփորդության, կեցության և ընթացիկ ծրագրերի կազմակերպումն ու ծախսերը:

«Յուրաքանչյուր լուրջ համագործակցություն կնպաստի Հայաստանի զարգացմանը: «Դեպի Հայքը» իր ութամյա գործունեության ընթացքում ստորագրել է բազմաթիվ նման համաձայնագրեր, և այսօրվա այս կարևոր համաձայնությունը ևս մի նշանակալի օղակ է այդ շղթայի մեջ: Լիահույս ենք ապագա տարիների նկատմամբ», -նշել է Սևան Կաբակյանը: