
Փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ: Կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՀՖՖ մամլո ծառայությունից, Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը` ժամը 21:00-ին: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում: