«Տաշիր» ընկերությունների խումբը կարող է գնել աշխարհի ամենահայտնի դիզայներական ընկերություններից մեկը՝ իտալական Roberto Cavalli նորաձևության տունը:
Գործարքը նախատեսվում է «Տաշիր» ընկերությունների խմբի մի քանի տարի առաջ գործարկված Casa Italia նախագծի շրջանակներում: «Տաշիրը» արդեն զբաղվում է իտալական նորաձևության բուտիկների բացումով Մոսկվայում:
Մոդելավորող Ռոբերտո Կավալլին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր բիզնեսը, որպես նվազագույն գին նշելով 1 մլրդ եվրոն:
Մասնագետները կարծում են, որ գործարքի գումարը կկազմի մոտ 500 մլն եվրո: Իտալացի մագնատը դիտարկում է նաև այլ առաջարկներ:
Այսօր Roberto Cavalli բրենդի ներքո արտադրվում է կանացի հագուստ, ներքնազգեստ, լողազգեստներ, ակնոցներ, պայուսակներ, կոշիկ, ապրանքներ տան համար և երեխաների: