Եվրահանձնաժողովը խնդրել է Եվրոպական արդարադատության դատարանին գնահատել ACTA հակապիրատային համաձայնագրերը, որոնք խստացնում են պատիժը հեղինակային իրավունքները խախտելու համար: Այդ մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Քարել դե Գյուխտը, գրում է digit.ru-ն:
«Ողջունում եմ, որ մարդիկ մտահոգություն են հայտնել այն հարցում, ինչ վերաբերվում է ինտերնետի ազատությանը»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին:
Որպեսզի ACTA-ն ԵՄ-ում ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացնեն Եվրախորհրդարանը և այն ստորագրած պետությունները: Դրանից հետո այն վերջնականապես կհաստատի ԵՄ խորհուրդը: