22 փետրվարի 2012 - 19:44 AMT
Կայացել է ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստը:

Նիստում քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին:

Նիստում շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորման վերաբերյալ քննարկումները: