22 փետրվարի 2012 - 21:40 AMT
Դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի գործով վճիռը կկայացնի հունիսի 2-ին

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա որդիների և երկրի ՆԳՆ նախկին ղեկավարների գործով դատավարության դատավոր Ահմեդ Ռիֆաաթը այս տարվա հունիսի 2-ին է նշանակել ամբաստանյալներին վճիռը հայտնելու ժամկետը: Ենթադրվում է անցկացնել բաց նիստ, որպեսզի այն հեռարձակվի եգիպտական հեռուստաալիքներով:

Ռիֆաաթը նաև մերժել է գլխավոր դատախազության պահանջը` Եգիպտոսի նախկին նախագահին տեղափոխել Տորայի բանտի հիվանդանոց, որտեղ գտնվում են նախկին իշխող վարչակարգի ներկայացուցիչները: