23 փետրվարի 2012 - 09:37 AMT
«Մահմեդական եղբայրների» կողմից Եգիպտոսի նախագահի թեկնածուն «անակնկալ կլինի ողջ հասարակության համար»

Եգիպտոսի նախագահի թեկնածուն, ում գալիք ընտրություններում կսատարի «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժումը, «անակնկալ կլինի ողջ հասարակության համար», հաղորդել են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով շարժման ղեկավարության մեջ աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով, վերջին ժամանակներն այդ թեկնածուն չի հայտնվել եգիպտական քաղաքական դաշտում այն մտավախությունից, որ կարող է «ժամանակից շուտ վառվել», իսկ նրա անունը «Մահմեդական եղբայրները» կասեն Եգիպտոսի նախագահի պաշտոնում բոլոր թեկնածուների գրանցման փուլի ավարտից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: