
Մոսկվայում փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, տեղի կունենան չորս խոշոր քաղաքական ակցիաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սպասվում է, որ այդ ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 120 հազար մարդ:
Ցույցերի ժամանակ անվտանգությունը կապահովեն շուրջ 10 հազար ոստիկաններ, ներքին զորքերի զինծառայողներ, ջոկատայիններ, հաղորդում է մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչությունը: