
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են 20 տոկոսով կրճատել Իրանից նավթի ներկրումը, հաղորդել է «Նիքքեյ» երկրի առաջատար գործարար թերթը, նշելով, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մինչև փետրվարի վերջ:
Հրատարակության տվյալներով, ճապոնիայում ակտիվ քննարկվում է ԱՄՆ հետ իրանական նավթի ներկրումը կրճատելու հնարավորությունը, և ներկա պահին այդ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ: