23 փետրվարի 2012 - 10:24 AMT
ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկել են կասկածելի փոշիով և սպառնալիքներով ծրարներ

ԱՄՆ Կոնգրեսի երեք անդամների գրասենյակներում նկատել են կասկածելի փոշիով և սպառնալիքներով ծրարներ, չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն: Սպիտակ նյութի նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ այն անվնաս է: Նման ծրարներ ուղարկվել են մի քանի լրատվական գործակալությունների:

Գրությունների հեղինակը, որոնք ուղարկվել են Պորտլենդից, սպառնացել է նոր ծրարներ ուղարկել սենատի անդամներին, նախազգուշացնելով, որ դրանցից մի քանիսի մեջ կգտնվի «մահաբեր պաթոգեն»: