Ֆուտբոլում ռասիզմը և խտրականության ցանկացած այլ ձև պետք է արմատախիլ արվի, քանի դեռ դրանք չեն ամրապնդվել հասարակական գիտակցությունում որպես վարքային մոդել, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Վարչապետն ընդգծել է, որ Բրիտանիան պետք է հպարտանա այն ֆանտաստիկ նվաճումներով, որոնք ունի սպորտում զանազան դիսկրիմինացիաների դեմ պայքարում. «Սակայն այսօր ևս մենք ունենք խնդիրներ, և պետք է արագ գործել, որպեսզի դրանք դարձյալ չծառանան»:
Անգլիայի հավաքականի նախկին ավագ, լոնդոնյան «Չելսի» ակումբի ֆուտբոլիստ Ջոն Թերրին դատարանի առջև կկանգնի հուլիսի 9-ին` ռասիստական բնույթի վիրավորանքներ հասցնելու գործով: Ռասիստական բնույթի հայտարարություններն իբրև թե արվել են սևամորթ ֆուտբոլիստ Անտոն Ֆերդինանդի հասցեին:
Անգլիական ֆուտբոլային ասոցիացիան փետրվարին որոշում էր կայացրել Թերրիին զրկել ավագի թևնոցից: