23 փետրվարի 2012 - 11:49 AMT
Արմավիրում ավտոբուս է այրվել

Փետրվարի 22-ին`ժամը 08.02-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոբուս:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այրվում էր Ս.Հարությունյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 29 ԼԼ 115 պետհամարանիշի ավտոբուսի սրահը:

Այսօր տեղեկատվություն է ստացվել,որ հրդեհը մարվել է ժամը 09.00-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոբուսի սրահը: