
Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի զարմիկը որոշել է առաջադրվել Եգիպտոսի նախագահի պաշտոնում:
Ճակատագրի հեգնանքով, նախագահության թեկնածուի անունը նույնպես Մուհամմեդ Հոսնի Մուբարաք է: Սակայն, նա խոստանում է չառաջնորդվել իր նախորդի գործելաոճով ու «չտանել երկիրը դեպի վտանգավոր գոտի»:
Նախընտրական քարոզարշավը երկրում մեկնարկում է մարտի 10-ին և կշարունակվի մինչև ապրիլի 8-ը: