23 փետրվարի 2012 - 13:33 AMT
Twitter-ը թողարկել է գրառումների թարգմանության փորձնական ֆունկցիան

Twitter թողարկել է գրառումների թարգմանության փորձնական ֆունկցիան, հայտնում է Mashable տեխնոլոգը:

Twitter-ի ներկայացուցիչների խոսքով, թվիթերի թարգմանության հնարավորությունը որոշ օգտագործողների մոտ հայտնվել է նախորդ շաբաթ: Սակայն նրանք չեն հայտնում, թե երբ նոր հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտագործողների համար:

Հայտնի է նաև, թե որ լեզուներից է կատարվում թարգմանությունը: Faceblog.in.th թայվանական հրատարակությունը գրում է, որ հայտնվել է թայվաներենից, ճապոներենից և կորեերենից անգլերեն թարգմանելու հնարավորություն:

Թարգմանությունն իրականանում է Bing Translator տեխնոլոգիայի շնորհիվ, որը մշակվել է Microsoft-ի կողմից: