
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն բողոք է հայտնել հնարավոր օտարերկրյա ռազմական միջամտության դեմ Սիրիայի իրադարձություններին, հայտնում է կազմակերպությունը:
«Մենք դեմ ենք օտարերկրյա միջամտությանը Սիրիայի իրադարձություններին: Դա կարող է լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ»,-ասել է Իհսանօղլուն:
ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: