
Իրանը կաջակցի Թայլանդի ոստիկանությանը նախորդ շաբաթ Բանգկոկում իրագործված ահաբեկչությունների հետաննքության հարցում: Այդ մասին հայտնում է «Եդիոտ Ախրոնոտը», հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին:
Բանգկոկի ահաբեկչությունների, որոնց թիրախն իսրայելցի դիվանագետներն էին, կազմակերպման մեջ կասկածում են Իրանի 6 քաղաքացիների, նրանցից 3-ն արդեն ձերբակալված են: Իրանի իշխանությունները, սակայն, գտնում են, որ «իսկական հանցագործները» ազատության մեջ են և մտադիր է գտնել մեղավորներին:
Թեհրանում արդեն հայտարարել են, որ Իրանի դեմ մեղադրանքների առաջադրումը ԱՄՆ ու «սիոնիստական ռեժիմի» պատրաստած «սցենարի» մասն են կազմում:
Պայթյունները Բանգկոկում տեղի ունեցան փետրվարի 14-ին, արդյունքում տուժեց 5 անցորդ: