Սլավոնական համալսարանի ուսանողները ծաղիկներ են դրել Հաղթանակի զբոսայգու անհայտ զինվորի գերեզմանին: «Մենք հարգում ենք Հայրենիքի պաշտապանների հիշատակը, նրանց, ովքեր զոհվել են Հայրենական մեծ պատերազմում: Մեզ համար մեծ պատիվ է այսօր ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ»,-ընդգծել է Սլավոնական համալսարանի ՈւԽ նախագահ Արման Սաֆարյանը:
«Իհարկե, Հայաստանում կա տոնի հայկական տարբերակը`հունվարի 28-ը, երբ տոնվում է Հայոց բանակի ստեղծումը, սկայան ըստ ավանդության, մենք կցանկանայինք շնորհավորել արական սեռի բոլոր ներկայացուցիչներին»,-հավելել է Սլավոնական համալսարանի շրջանավարտների միության նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայրենական պատերազմի մասնակից վետերաններ: