
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2012թ փետրվարի 22-ից սկսել է գայլերի մորթիների ընդունման գործընթացը: «Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովը» գայլերի մորթիների ընդունումն իրականացնում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում:
Փետրվարի 22-ին, հանձնաժողովն արդեն ընդունել է 17 գայլի մորթի, որից 4-ը` Արմավիրի, 3-ը` Արարատի, 3-ը` Վայոց ձորի, 3-ը` Արագածոտնի և 4-ը` Գեղարքունիքի մարզերից:
Ներկայացված մորթիներից երկուսը պահանջներին չբավարարելու պատճառով չեն ընդունվել: ՀՀ բնապհպանության նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ գայլերի մորթիների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, ժամը 14:00-18:00: